Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

… և մենք էլ երջանկանում ենք, որ դրանք ցանկանում են մեզ քաղաքակրթել

… և մենք էլ երջանկանում ենք, որ դրանք ցանկանում են մեզ քաղաքակրթել
16.01.2025 | 06:55

Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,

Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու՝

Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ

Դեպի Արևելքն աստվածային -- հայրենիքն իմ հոգու...

Հ. Թումանյան

Կոլումբիայի համալսարնի, քաղաքկիրթ և ոչ քաղաքակիրթ հանրությունների տարբերակման ուսումնասիրության 19-րդ

կետը ձևակերպված է այսպես.

«Խոշոր աղետների, կտակլիզմների ժամանակ, քաղաքակիրթ հանրության մոտ դիակապտության և թալանի երևույթները հանդես են գալիս երրորդ օրը:

Իսկ ոչ քաղաքկիրթ հանրություններում, հենց առաջին օրից»:

Կալիֆորնիայի այս մեծ հրդեհի ժմանակ, ըստ պաշտոնկան լրահոսի, նման երևույթները տեղի ունեցան հենց առաջին օրը:

1988 թ դեկտեմբերին, մեր երկրաշարժի 10 -րդ օրը, գողության համար դատապրտված անձը, Լենինականի փլատակներում, որոնողական աշխատնքների ժամանկ, գտել էր հարյուր հազարը գերազանցող գումար և հանձնել ոստիկանությանը:

Հիմա կասեք, որ հրդեհն ու երկրաշարժը չի կարելի համեմատել:

Երկրաշարժի զոհերը տեսնողը չէր մտածի թալանի մասին:

Մի երկու ամիս հետո, նույն Կալիֆորնիայում տեղի կունենա մեծ երկրաշարժ, կտեսնենք և թալանը ...

Հիմա Արևմուտքը, ուր ամեն ինչ, անգամ սերն ու ամուսնությունը բիզնես են, հեռու չգնանք ՝ Թրամփի ընտնիքը, հմարվում է քաղաքակիրթ և մենք էլ երջանկանում ենք, որ դրանք ցանկանում են մեզ քղաքակրթել:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1962

Մեկնաբանություններ